2020 թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարությունը ֆինանսավորում տրամադրեց Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախա­տեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջա­պահության ծախսերի ֆինանսավորման համար։


Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ֆինանսական միջոցներ հանրագումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ։ «Հատկացումները կատարում են յուրաքանչյուր ամիս»,–ասաց նա։

Արձագանքելով նախագծին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։ «Շարունակելու ենք այս գործընթացը՝ մի նկատառմամբ, որ մենք սոցիալական աջակցության տրամաբանությունը ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման քաղաքականության»,–ասաց նա։


Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրել, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է։

Previous Post Next Post