Հայտնի է Հայկոյի հոգեհանգստի արարողության անցկացման վայրը և ժամը

Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին, ժամը 18:00-ից՝ Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի):

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Հայկոն: Երգիչը վարակվել էր կորոնավիրուսով, նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, բժիշկները բոլոր հնարավոր միջոցներով պայքարում էին նրա կյանքի համար։

Երգիչը 44 տարեկան էր։ Հայկոն 2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։
Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։

Previous Post Next Post