Պեսկովը հայտնել է հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի հանդիպման մասին

Մոսկվայում հոկտեմբերի 12-ին նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո։ Նման հանդիպում պատրաստվում է»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։


Ըստ աղբյուրի՝ այս տարի Պուտինն ու Փաշինյանը երեք անձնական հանդիպում են անցկացրել, ավելի քան 10 անգամ խոսել են հեռախոսով:

Previous Post Next Post