Ադրբեջանցիները խոշտանգել ու գլխատել են 19-ամյա հայ ռազմագերուն. «Հետք»

Գերի ընկած որդու գլխատված դին ստանալուց հետո Լուսինե Դարբինյանի համար կյանքի գույները խամրել են: Տան միակ զավակն էր Գագիկը, որ սեպտեմբերի 14-ին կդառնար 20 տարեկան, սակայն արցախյան պատերազմն ընդհատեց նրա կենսագրությունը: 

«Գագիկը 6 տարեկանից մեծացել է Ռուսաստանում: Սկզբում տատիկ-պապիկի մոտ էր մնում, մինչեւ որ ես էլ կարողացա տեղափոխվել: Մենք իրեն հայրենասեր ենք մեծացրել: Ինքը հայերեն գրել-կարդալ չգիտեր, բայց շատ լավ խոսում էր: Լիքը հայ ընկերներ ուներ Գյումրիում: Շատ ընկերասեր երեխա էր՝ հասնող, օգնող, հոգատար,- ասում է Լուսինե Դարբինյանը:- Գագիկս տղայի՝ հարց լուծող տեսակն էր, ռուսներն ասում էին՝ шустрый малый, ու էնտեղի իր ռուս ընկերներն էլ էին իրեն շատ սիրում: Ես ամուսնալուծվել եմ, երբ Գագիկը մեկ տարեկան երեք ամսական էր: Տանջանքով, չարչարանքով եմ մեծացրել, ու հիմա չկա»:

19-ամյա Գագիկ Մկրտչյանը պետք է զորակոչվեր 2019թ.-ին, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չէր կարողացել գալ հայրենիք: Մայրը պատմում է, որ տղայի մեկնումը 2020թ.-ի օգոստոսին եղել է շատ հապճեպ: Գագիկը միանգամից որոշել է, որ պիտի գնա պարտքը տալու հայրենիքին: Ռոստովից թռիչքը օգոստոսի 14-ին է եղել: Համավարակով պայմանավորված՝ բավական դժվարությամբ են կարողացել ինքնաթիռի տոմս գտնել: Տղան արգելել է մորն իր հետ գալ Հայաստան: Գյումրու զինկոմիսարիատում սկզբում հրաժարվել են զորակոչել Գագիկին՝ ասելով, որ ուշացել է, թող գնա ու ներկայանա հաջորդին: Գագիկը բողոքարկել է որոշումը, հայտարարել, որ առանց այդ էլ ուշացրել է ծառայության մեկնումն ու պահանջել, որ հարցն անհապաղ լուծեն:

Գագիկը զորակոչվել է օգոստոսի 24-ին: Ծառայության վայրն, ըստ վիճակահանության, Ջրականն (Ջաբրայիլ) էր: 

«Եթե չգնար, չէր զոհվի,- մայրը հոգոց է հանում,- վիրուսի հետ կապված, դրսից եկողները պիտի կորոնավիրուսի թեստ հանձնեին, էնտեղ 14 օր մեկուսանալու պահանջ կար, բայց Գագիկս գնացել, սաղ արագի մեջ արել էր, վճարովի թեստը հանձնել էր, զինկոմում էլ ասել էր՝ ես ոչ մի բժշկական խնդիր չունեմ, չէր թողել, որ բժշկական կոմիսիան խորությամբ բուժզննում անի, պնդել էր, որ իրեն շուտ տանեն բանակ: Գագիկս առաջին-երկրորդ կարգի հարթաթաթություն ուներ, բացի դրանից՝ Ռուսաստանում կռվի մեջ էր ընկել, աջ ձեռքը դաստակից կոտրվել էր, կպցրել էին՝ ծուռ էր կպել, երկրորդ անգամ էին ջարդել-կպցրել, ու տղայիս աջ ձեռքի բութ մատն ու ցուցամատը 70 տոկոս շարժունակությունը կորցրել էին: Եթե թողներ, որ իրեն նորմալ բժշկական հետազոտության ենթարկեին, հաստատ չէին զորակոչի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Previous Post Next Post