Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով, հասնելով մինչև -3

Հոկտեմբերի 06-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 06-ի ցերեկը, 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Հոկտեմբերի 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևելյան՝ 5-10մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ին կնվազի 4-6 աստիճանով:

Previous Post Next Post