Արցախի ՊԲ-ն զոհված զինծառայող չունի, միայն վիրավորներ. Արցախի ՄԻՊ

Արցախի ՊԲ-ն զոհված զինծառայող չունի: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Կան վիրավորներ: Արցախի ՊԲ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որում ասված էր. 

Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Previous Post Next Post