Բաքվից հայ ռազմագերիների նոր խումբ է տեղափոխվում Հայաստան, հայտնի են նրանց անունները

Բաքվից Երևան է տեղափոխվում ռազմագերիների նոր խումբ։ Ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանումԱդրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Երևանին են վերադարձնում գերիների 5-հոգանոց խմբի։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան: 

Հայտնի են Բաքվից Հայաստան տեղափոխվող գերիների անունները։

Մելս Կարապետի Ամբարդյան
Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյան
Ժորա Վանոյի Մանուկյան
Հովսեփ Ռոբերտի Մանուկյան
Սեդրակ Սամվելի Սողոմոնյան

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44–օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։

Մինչ օրս Ադրբեջանը ՀՀին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։

Previous Post Next Post