Ադրբեջանի Խըզըյի շրջանում գտնվող «Ղարահեյբաթ» ռազմական օդանավակայանում տեղի ունեցած ուղղաթիռի
վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, հաղորդում է երկրի Պետական սահմանապահ
ծառայությունը։
Գերատեսչության
փոխանցմամբ` ավիավթարի 14 զոհերից 13-ը սպաներ են, այդ թվում` մեկ գնդապետ, մեկ
փոխգնդապետ, հինգ մայոր և չորս կապիտան։ Նույն աղբյուրի հաղորդմամբ` ևս երկու
զինվորականներ՝ փոխգնդապետ Էմիլ Ջաֆարովը և կապիտան Ռամին Ադիլովը տարբեր աստիճանի
վնասվածքներով տեղափոխվել են հոսպիտալ։
Վթարի առթիվ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Թռիչքների և դրանց նախապատրաստման կանոնների խախտման» հոդվածով։