Փաշինյանը ներկայացրեց 29-ամյա նորանշանակ փոխվարչապետին

Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց փոխվարչապետի պաշտոնին նշանակված Համբարձում Մաթևոսյանին: Դեռ երեկ «ԱՌԱՋԻՆ»-ը հայտնել էր, որ 29-ամյա Արմավիրի մարզպետը կնշանակվի փոխվարչապետի պաշտոնում:


Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել Սուրեն Պապիկյանի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո։ «Ես ուզում եմ նրան շնորհավորել այդ առիթով և հաջողություններ մաղթել՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի գործունեություն ծավալելու իմաստով»,–ասաց վարչապետը։

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար։ «Այս բարձր և պարտավորեցնող կարգավիճակում փորձելու եմ անել հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր և մեր հայրենակիցների ակնկալիքը»,–ասաց Համբարձում Մաթևոսյանին։

Սուրեն Պապիկյանը ևս հաջողություն մաղթեց նորանշանակ փոխվարչապետին և նշեց, որ հաշվի առնելով Արմավիրի մարզպետի նրա գործունեությունը՝ ամեն ինչ կընթանա հաջող։ «Ես իմ ուժերի ներածին չափերով պատրաստ եմ աջակցելու»,–ասաց նա։

Previous Post Next Post