Նոյեմբերի 29-ին,
ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության
Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել
ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները նշված բժշկական
կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան Ք-ի դին։
Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման մեջ էր «Աստղիկ»
բժշկկան կենտրոնում։
Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ 916 հիվանդասենյակից
ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի
բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ
նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։