Վստահ եմ, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հանդիպումը կկայանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի կունենա, դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը։

«Դուք ասացիք, որ առաջիկա եռակողմ հանդիպման վերաբերյալ Կրեմլի մեկնաբանությունն այն էր, որ հանդիպմանը պետք է կոնսենսուս։ Ես կարող եմ հաստատել, որ կոնսենսուսի առկայության համար բոլոր նրանք, ովքեր պատրաստվում են հանդիպել, պետք է համաձայնեն սրա հետ։ Վստահ եմ, որ  նման հանդիպում տեղի կունենա»,- ասաց նա մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ գագաթնաժողովը ինչ-որ փուլում անհրաժեշտ կլինի, սակայն դրա համար պետք է բոլոր կողմերի համաձայնությունը։

Previous Post Next Post