Սերժ Սարգսյանը կանչվել է հարցաքննության

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրել է «Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև  վերջ խայտառակվելու ճանապարհը․․․

Քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ ՀրՄուշեղյանից այն մասին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ։

Եվ զավեշտն այն է, որ երեք ու կես տարի Սիլվայի ցուցմունքը վերցնել-դնելով այսօր «որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել և դա այն դեպքում, երբ նույն գործով դեռևս երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հարցաքննվել է որպես վկա և մինչ օրս որևէ նոր հանգամանք իրավական առումով չի փոխվել և չի ավելացել…

Լավ, Սիլվայից բացի ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։

ՀԳ Այս իրավական խայտառակության մնացած մանրամասները կներկայացնեմ հաջորդիվ, համոզված եմ, որ ձեր գործերը քննող քննիչները ձեզնից գրագետ են լինելու»։

Previous Post Next Post