Պուտինը
զգուշացրել է Ուկրաինայում հարվածային համալիրների հայտնվելու հետևանքների
մասին։
«Եթե Ուկրաինայում
հայտնվեն հարվածային համալիրներ, որոնք կարող են հասնել Մոսկվա հաշված րոպեներում,
Ռուսաստանը ստիպված կլինի ստեղծել նույն սպառնալիքներն՝ ի պատասխան»,֊ ասել է ՌԴ
նախագահ Վլադիմիր Պուտինը «Russia Calling!» ներդրումային ֆորումում իր ելույթի
ժամանակ։
«Ռուսաստանն արդեն իսկ կարող է պատասխանել Ուկրաինայում Մոսկվային սպառնացող ցանկացած հարվածային համալիրի տեղակայմանը»,֊հավելել է Պուտինը: