Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին «Առաջին»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ընդունված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Previous Post Next Post