ՆԱՏՕ-ն ռազմական տեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի
հետ սահմանային հատված: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ
Լավրովը:
«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները վերջերս զգալիորեն մեծացրել
են ռազմական ակտիվությունը Սև ծովում: Ինչպես ենթադրում են ՊՆ-ում, Նահանգները փորձում
է զորքերի խմբավորում ստեղծել ռուսական սահմանների մոտ, իսկ Վաշինգտոնի նպատակներից
մեկը Ուկրաինայի ռազմական յուրացումն է: ԱՄՆ-ն ուսումնասիրում է իրավիճակը Դոնբասում
հակամարտության ուժային լուծման պարագայում», - կարծում են նախարարությունում:
Միևնույն ժամանակ Կիևն ու արևմտյան երկրները մտահոգություն
են հայտնում երկրի արևմտյան սահմաններին ռուսական ուժերի «մոտեցման» առնչությամբ: