Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա և որևէ ագրեսիվ ծրագիր չունի. Պեսկով

Ռուսաստանը որևէ ագրեսիվ ծրագրեր չի կառուցում Ուկրաինայի նկատմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  

«Ո՞վ է ում վրա հարձակվում՝ Ռուսաստանն Ուկրաինայի, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի: Ամերիկյան և ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ Ռուսաստանը ագրեսիա է պատրաստում Ուկրաինայի դեմ, հարձակում, իսկ մենք պնդում ենք, որ Ուկրաինան է ագրեսիվ գործողություններ ծրագրում Դոնբասի, Լուգանսկի և Դոնեցկի դեմ, սա նրբություն է, որը պետք է ճիշտ հասկանալ և ճիշտ մեկնաբանել: Բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ մեկի վրա հարձակվել, որևէ ագրեսիվ ծրագրեր չունի»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայի Զինված ուժերի սադրիչ գործողություններով Դոնբասում շփման գծի երկայնքով:

Previous Post Next Post