Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

Արթիկի և Ապարանի տարածաշրջաններում նոյեմբերի 24-ի ժամը 20։00-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում, իսկ Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը հատվածում՝ ձնախառն անձրև, «ԱՌԱՋԻՆ»-ին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Previous Post Next Post