Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել | տեսանյութ

«Ազատագրական շարժման» անդամները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։

Շարժման անդամները մետրոյում ներկայացնում են իրենց պահանջները և հայտարարում, որ նահանջ չի լինելու։

«Ապաքաղաքական բողոքի ակցիա է։ Բողոքի ակցիան նաև ձեր երեխաների անվտանգության համար է, զինվորին պետք է զինեն, առաջնագիծը պետք է պաշտպանել։ 18։30-ին բոլորով միասնական հավաքվենք Հանրապետության հրապարակում, ամեն օր պետք է պայքարենք, նահանջ չի լինելու»,-շեշտում են բողոքի ակցիայի մասնակիցները։

«Ազատագրական շարժման» անդամները ընդգծում են, որ իրենց նպատակն է թույլ չտալ թշնամուն միջանցք տրամադրել, կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը։

Բողոքի ակցիայի մասնակիցները ընդգծում են, որ ակցիայով կարող են մետրոյի քաղաքացիներին անհարմարություն պատճառել, բայց բողոքի ակցիան հանուն հանրային գերակա շահի է։


Previous Post Next Post