Հունաստանի հասարակական տրանսպորտում հայտնվել է ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում հասարակական տրանսպորտում հայտնվել է ադրբեջանական գովազդ՝ «Շուշին Ադրբեջան է» գրառմամբ։

Հունաստանի հայ համայնքի ներկայացուցիչների ուշադրությունից չի վրիպել այս գովազդը։ Նրանք արագ արձագանքել են և Սալոնիկի քաղաքային իշխանություններից պահանջել արգելել այս գովազդով ավտոբուսների տեղաշարժը։ Հարցին միջամտել է նաև Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

RUSARMINFO-ի խնդրանքին ի պատասխան՝ Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հայտարարել է, որ ադրբեջանական գովազդով ավտոբուսները դուրս են բերվել երթևեկությունից։ 

Ավելի վաղ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ Սիդնեյի գովազդային վահանակներից հանվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններ շրջագայությունների գովազդը։

Previous Post Next Post