«Նա է հաղթողը». Օգտատերերը «Մանկական Եվրատեսիլ»-ում հայաստանյան պատվիրակի երգը լավագույնն են համարում | տեսանյութ

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Մալենայի մրցութային երգն ու տեսահոլովակը մրցույթի յութուբյան էջում հրապարակելուց հետո երեք օրերի ընթացքում արդեն ավելի քան 388 հազար դիտում ունի:

Տարբեր երկրներից օգտատերեր իրենց գրառումներում հայաստանյան պատվիրակի երգը համարում են ներկայացված կատարումներից ամենալավը.

«Շնորհակալություն Եվրատեսիլին՝ մեզ այս թագուհու հետ ծանոթացնելու համար»:

«Պետք է սովորել հայերեն այս գլուխգործոցը երգելու համար»:

«Եվրատեսիլի պատմության մեջ ամենալավ երգը»։

«Անհավանական հիանալի և մթնոլորտ ստեղծող երգ։ Ես իսկապես հույս ունեմ, որ Հայաստանը կհաղթի այս տարի։ Երևան-2022»:

«Հոլովակ, երգ, ձայն… շքեղ է: Սա հաղթող է, նա համաշխարհային աստղ է։ Կարելի է մրցույթ չանցկացնել: Նա մրցակիցներ չունի»:

«Հաղթանակի հույս ունեմ: Մալենա, դու հիասքանչ ես, շքեղ ձայնով, դու պետք է զբաղեցնես առաջին տեղը»: 

«Սա գլուխգործոց է, անդադար լսում եմ: Նա է հաղթողը»: 

Հարյուրից ավելի նմանատիպ գրառումներ են ուղեկցում Մալենայի տեսահոլովակը: 

«Քամի քամի» երգի երաժշտության հեղինակն է Դավիթ Բադալյանը (tokionine), խոսքերի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանը, Դավիթ Բադալյանը, Մալենան և Դավիթ Ծերունյանը, երաժշտական պրոդյուսեր՝ Անուշիկ Տեր-Ղուկասյան։

Երգի տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայանը, հագուստի դիզայնը՝ Արամ Նիկոլյանի։

Հիշեցնենք որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 19 երկիր։ Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։


Previous Post Next Post