SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, նոյեմբերի 29-ին, ինքնասպանության
դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի
բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի
վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները
նշված բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ՝ 50-ամյա Տիտան
Ք-ի դին։ Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նոյեմբերի 22-ից ստացիոնար բուժման
մեջ էր «Աստղիկ» բժշկկան կենտրոնում։
Ըստ տեղեկությունների՝ նա հիվանդանոցիի 9-րդ հարկի թիվ
916 հիվանդասենյակից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Փաստի առթիվ
ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։