Աղմկահարույց սպանություն Գյումրիում. սպանվածը Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն է

Դեկտեմբերի 28-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամեր առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում հայտնի լեհական հագուստի խանութում կնոջ դի կա:


Իրավապահները Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում՝ «Հովնան» խանութի ներսում,  հայտնաբերել են  կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 63-ամյա Անահիտ Իսկանդարյանն էր:


Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ: Խանութի ներսում հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, պարանոցի հատվածում էլ՝ կտրած հետք:


Քննիչ որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ այդ թվում՝ դիակի դատաբժշկական:


Սպանվածը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի սպանված փեսացուի մայրն էր:

Previous Post Next Post