Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման
հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունեցել հունվարին:
Ինչպես փոխանցում է RT-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ
Չավուշօղլուն:
«Ամսաթիվը դեռևս անհայտ է, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը
տեղի կունենա հունվարին»,- ասել է թուրք նախարարը տեղի հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Անդրեյ
Ռուդենկոն հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի
և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:
Թուրքիան որպես բանակցորդ նշանակել է ԱՄՆ-ում իր նախկին
դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը ներկայացնելու է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։