Չորս հոգանոց ընտանիք է սպանված հայտնաբերվել բնակարանում

ՌԴ Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքում 4 հոգուց կազմված ընտանիքի են մահացած հայտնաբերել, այդ թվում՝ երկու երեխայի: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

«Դեպքի վայրում՝ բնակարանում, հայտնաբերվել են տղամարդու, կնոջ և երկու անչափահաս երեխայի մարմին՝ առանց կյանքի նշանների՝ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վիրավորումներով»,- հայտնել է գործակալության աղբյուրը:


Երկրի ՆԳՆ շրջանային վարչության տվյալներով՝ հերթապահ մասին է դիմել տան տիրուհին, որն այն վարձով էր տվել: Հայտնաբերված մարմինները պատկանում են 1983 և 1986 թվականներին ծնված ամուսիններին ու 2010 և 2014 թվականներին ծնված երեխաներին:


Previous Post Next Post