Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակից, մայոր Ռովշան
Ջահանգիրովը հարձակվել է Baku.TV հեռուստաալիքի աշխատակից Թուրալ Մուսեիբովի վրա։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է
ունեցել ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհված պետական սահմանային ծառայության
սպաների հրաժեշտի արարողության ժամանակ։
Baku.TV-ի թղթակիցը փորձել է մոտենալ պետական սահմանային
ծառայության պետ Էլչին Գուլիեւին եւ մեկնաբանություն ստանալ ողբերգության
վերաբերյալ։ Սակայն մայոր Ռովշան Ջահանգիրովը սկսել է հրել թղթակցին, իսկ
օպերատորին բռունցքով հարվածել է։
Ռովշան Ջահանգիրովը երգչուհի Էլնարա Խալիլովայի ամուսինն է։
Հիշեցնենք, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել է 14 զինծառայող։