Պուտինը խորհրդակցության ժամանակ բռունցքով հարվածել է սեղանին | տեսանյութ

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուզականորեն է արտահայտվել հանքափորների աշխատանքի պայմանների մասին ածխի ոլորտի իրավիճակի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:

«Նրանք ռիսկի են դիմում, իսկ մենք բոլորս միասին պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ ռիսկի դիմելու անհրաժեշտություն չլինի։ Ահա դա էր մեր որոշումների իմաստը 2010 թվականին», – հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը՝ բռունցքով հարվածելով սեղանին։

Այսօր Պուտինը հայտնել է «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած վթարի պատճառը։ Նրա խոսքով՝ ողբերգությունը տեղի է ունեցել ղեկավարության կողմից աշխատանքների ընթացքի վերահսկողության բացակայության և տվիչների ցուցմունքների կեղծման պատճառով: Նախագահը հավելել է, որ Քննչական կոմիտեն եւ դատախազությունը մանրամասն կուսումնասիրեն, թե ինչն է հանգեցրել վթարի և «գռեհիկ» մեղադրանքներ չեն լինի:

«Լիստվյաժնայա» հանքահորում վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին։ Պատահարի հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար: Նախնական վարկածի համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել մեթանի պայթյունի պատճառով։

 

Previous Post Next Post