Ալիևը հայտարարել է, թե հունվարի 11-ին զոհվել է 6-8 հայ զինծառայող և կրկին սպառնացել Հայաստանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր ադրբեջանական զինված ուժերը հունվարի 11-ին սպանել են վեցից ութ հայ զինծառայողի։

«Հայաստանն ունի նաև բազմաթիվ վիրավորներ»,- ասել է նա, սակայն չի խոսել ադրբեջանական կողմի կորուստների մասին։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին։

«Այսօր հայկական բանակը լիովին ոչնչացված է և չի կարող մեզ դիմադրել։ Մենք ուշադիր հետևում ենք Հայաստանում ռազմական շինարարության բոլոր փորձերին՝ ինչպես իրենց ուժերով, այնպես էլ իրենց գործընկերների օգնությամբ։ Եթե ​​տեսնենք մեր անվտանգությանը սպառնացող նվազագույն վտանգ, ապա այդ սպառնալիքն անմիջապես կոչնչացվիորտեղ էլ որ լինի, որքան էլ խորը լինի Հայաստանի տարածքում։ Սա պետք է իմանան և հասկանան բոլորը»,- ասել է Ալիևը։

Նա նաեւ խոստովանել է, որ ադրբեջանական զինուժի երեկվա սադրանքը Գեղարքունիքի մարզում եղել է իր հրահանգով։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` երեկ` հունվարի 11-ին, ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունեցել է երեք զոհ:


Previous Post Next Post