Գնացքի 12 վագոն դուրս է եկել գծերից. կա 9 զոհ և տասնյակ վիրավորներ

 

Հնդկաստանում ուղևորատար գնացքի 12 վագոն է դուրս եկել գծերից, ինչի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է և ավելի քան 70-ը՝ տուժել:

Ինչպես փոխանցում է տեղի 
News18 պարբերականը, այս մասին տեղեկացրել է Հյուսիսարևելյան սահմանային երկաթգծի գլխավոր տնօրեն Անշուլ Գուպտան: Ավելի վաղ հաղորդվում էր 3 զոհի մասին:

Գնացքի վթարը տեղի է ունեցել Արևմտյան Բենգալիա նահանգում նախօրեին: Անհայտ պատճառով 12 վագոն դուրս է գծերից և բախվել միմյանց: Դրանցից երկուսը կողաշրջվել են:

Գուպտայի խոսքով՝ փրկարարական աշխատանքներն արդեն ավարտվել են, իրականացվում է հետաքննություն: Վթարի ժամանակ գնացքը 1053 մարդու էր տեղափոխում:

Previous Post Next Post