ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ուկրաինա Է ժամանել
պլանավորված այցի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,
հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Հունվարի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի պետքարտուղարին փոխադրող
ինքնաթիռը վայրԷջք է կատարել Կիեւում, հաղորդել է գործակալությունը: Ուկրաինա
այցի ընթացքում պլանավորվել Է Բլինկենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր
Զելենսկու եւ ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբայի հետ:
Պետդապարտամենտի ծանուցման համաձայն, Միացյալ Նահանգների
դիվանագիտության ղեկավարը կհավաստի «ԱՄՆ-ի հավատարմությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն
ու տարածքային ամբողջականությանը», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: