Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն խոսել
է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից և նշել, որ օրակարգում
են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը: Այս մասին,
ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
«Նպատակը լիարժեք կարգավորումն է։ Հայերը նույնպես շատ
գոհ են դրանից, լիարժեք կարգավորման տանող գործընթացում, բացի օդային թռիչքների մեկնարկից
և հատուկ ներկայացուցիչների նշանակումից, կուսումնասիրվեն, թե էլ ինչ քայլեր կարելի
է ձեռնարկել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Չավուշօղլուն հայտարարել է, որ հաջորդիվ հատուկ ներկայացուցիչները
կքննարկեն վստահության ամրապնդման քայլերը։