Ռուսաստանն ամեն պահի պատրաստ է հարձակվել Ուկրաինայի
վրա, ինչպես կարծում են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին հայտարարել է
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Նախագահ Պուտինն այս ճգնաժամն ստեղծել է հարյուր հազար
ռուս զինվորականի հավաքելով Ուկրաինայի սահմանի երկարությամբ, ներառյալ ռուսական զորքերի՝
վերջերս տեղի ունեցած տեղափոխումը Բելառուս՝ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ հավելյալ
զորավարժություններ իրականացնելու համար»,- ասել է նա:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանը պետք է
որոշի՝ կբախվի արդյոք իր քայլերի տնտեսական հետևանքներին, թե կընտրի իրավիճակի դիվանագիտական
կարգավորման եղանակը:
Փսակին հայտնել է նաև, որ Վաշինգտոնը տեղեկություն ունի,
որը մատնանշում է, որ ռուսական իշխանությունները հունվարի սկզբին Ուկրաինայում դեսպանատան
աշխատակիցների տարհանման էին պատրաստվում: