Այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես Թուրքիայի ազդեցության գործակալ եմ․ այդպիսի մարդ չկա ու չի կարող լինել․ Ռուբեն Ռուբինյան

 

Ես բավականին համբերատար մարդ եմ, գուցե նաև բարեհամբույր, բայց ես ճի՞շտ լսեցի, որ այս դահլիճում ինչ-որ մեկը ինձ մեղադրեց Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու մեջ։ Այս մասին ԱԺ հերթական նիստին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


«Ուրեմն՝ լսեք ինձ, տիկին Խամոյան և ձեր ամբողջ խմբակցությունը, այստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնել ու իմ դիմաց ասել, որ ես ազդեցության գործակալ եմ։ Այդպիսի մարդ չկա ու չի կարող լինել։ Նախ՝ դա լիապես անհիմն պնդում է, երկրորդ՝ ի պատասխան դրա՝ ես կարող եմ մոռանալ իմ ամբողջ համբերատարությունը, բարեհամբույրությունը, և ասել կամ անել բաներ ձեզ հետ։ Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ ինչ եք խոսում ու ում մասին»,-ասաց Ռուբինյանը։

Previous Post Next Post