Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, որ ադրբեջանցի մի լրագրող գնացել է սահման և փորձել նկարահանել հայ զինծառայողներին, նրանցից ինֆորմացիա կորզել։
Հայ զինծառայողները հասկանալով, որ թշնամական երկրի լրագրողը փորձում է սադրել՝ սառնասրտություն են դրսևորել և չեն տրվել սադրանքին։ Հարկ է նշել, որ տեսանյութի նկարահանման ամսաթիվը հայտնի չէ, սակայն ըստ դրանում լսվող խոսակցությունների՝ այն նկարահանվել է Ամանորի նախաշեմին կամ տոնական օրերին։