Ռուսաստանը բացատրություն է պահանջել Թուրքիայից

Մոսկվան Անկարայից պարզաբանում է պահանջել՝ կապված Թուրքիայի նախագահի օգնականի՝ Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի կիրառման մասին հայտարարության հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2021 թվականին ռուսական դիվանագիտության արդյունքներին նվիրված ասուլիսում:

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն է արվել նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտել է Ղազախստանի գործողությունները՝ կապված ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու հետ: Մենք խնդրել ենք մեր թուրք գործընկերներին բացատրել՝ ինչ է դա նշանակում»,- ասել է ռուս նախարարը:

Previous Post Next Post