«Ժողովուրդ» օրաթերթը
գրում է. Նոր մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ պաշտպանության նախարարության
ներսում տիրող իրավիճակից: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է
նախարարությունում ազատումների գործընթացը: Մասնավորապես, օրերս պաշտոնից ազատվել
է խաղաղապահ զորքերի հրամանատար Արտակ Տոնոյանը:
Ի դեպ, մեզ հասած
լուրերի համաձայն՝ նրան նոր պաշտոն են առաջարկել, իսկ, ահա, նրա փոխարեն պաշտոնի
են նշանակել երիտասարդ մի նոր զինվորականի, որը մինչ այդ աշխատում էր ՊՆ
հետախուզության վարչությունում: Ի դեպ, ուշագրավն այն է, որ Արտակ Տոնոյանը
ազատվել է այն ժամանակ, երբ մեր խաղաղապահ զորքերը մեկնեցին Ղազախստան ՀԱՊԿ
խաղաղապահ առաքելության շրջանակներում:
Առաքելության ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը պետք է իրականացներ բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների եւ ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ: Թե որքանով այս ամենը կապ ունի իրար հետ, դժվար է ասել, սակայն մենք տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանը որոշել է փոփոխություննրը շարունակել նաեւ աշխատակազմում: