Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. կողմերն անդրադարձել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը:


Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:

Previous Post Next Post