Ռուս խաղաղապահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ լքի Լեռնային Ղարաբաղը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է, որ, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները լավ են կատարում իրենց առջև դրված առաջադրանքները, թեև նրանց նկատմամբ կան պահանջներ։

«Մեկ անգամ չէ, որ պաշտոնապես մեր դժգոհությունն ենք հայտնել «անօրինական այցերի» կապակցությամբ։ Մեր պաշտպանության նախարարը մեկ անգամ չէ, որ նամակներ է հղել իր ռուս գործընկերոջը, ինչպես նաև դժգոհություն է հայտնել խաղաղապահ առաքելության ղեկավարին։

Նման քայլեր են ձեռնարկվել Վալերի Պեկրեսի «անօրինական այցի» ժամանակ։ Մեզ պատասխանեցին, որ իրենք (խաղաղապահները) ուշադիր չեն եղել, տեղյակ չեն եղել, ասել են, որ Պեկրեսը սովորական մեքենայով է եկել և այլն։ Ես կասեմ այնպես՝ սրան դժվար է հավատալ: Այս այցելությունը կազմակերպված էր... 

Նրա հետ եղել են Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը, եվրահանձնակատար Բարնյեն և ևս մեկ պատգամավոր։ Նրանք թաքուն գնացել են այնտեղ, իսկ նրանց այցելության լուրը հայտնի է դարձել միայն վերադարձից հետո։ Նրանք հավանաբար վախենում էին, որ մենք իրենց կկանգնեցնենք Լաչինի միջանցքում»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ ռուս խաղաղապահները փորձում են այնպես անել, որ հնարավորինս քիչ մարդ լքի իրենց պատասխանատվության տարածքը։

«Ռուս խաղաղապահները ցանկանում են մուտքն ազատ դարձնել և որոշակի խնդիրներ ստեղծել ելքի վրա։ Հեռացող մեքենաները կանգնեցնում են, վարորդներին հարցաքննում են, քանի որ չեն ուզում, որ մարդիկ այստեղից գնան։ Սա չի կարող պատահական լինել»,- ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ չնայած վերոնշյալ պնդումներին, ինքը դրական է գնահատում խաղաղապահների աշխատանքը։

«Ոչ մի լուրջ միջադեպ չի եղել. միջադեպեր եղել են միայն հայ-ադրբեջանական սահմանին»,- եզրափակել է նա։

Previous Post Next Post