Նիկոլ Փաշինյանի օգնականը երեկ հեռախոսով ասաց, որ մեր վարչապետը չի ուզում տեսնել մեզ․ Գերիի հարազատ

Կառավարության մոտ բողոքի ակցիա են անում գերիների հարազատները: Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը կառավարության մոտ գտնվող գերիների հարազատներին ասել է, որ կառավարությունում պատրաստ են ընդունել երեք հոգու։ Սակայն վերջիններս չեն համաձայնվել։  

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, 120 կմ չեն կտրել ու եկել հասել դրա համար։ 

Մեկ այլ քաղաքացի ասաց, որ վարչապետի օգնականը երեկ հեռախոսով իրենց ասել է, որ վարչապետը չի ուզում տեսնել իրենց հետ։ 

Քաղաքացիների խոսքերով, այն երեք հոգին էլ, ովքեր պետք է մտնեն կառավարություն, եթե ընդունեն առաջարկը, հանդիպելու են ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ նրա օգնական Նաիրի Սարգսյանի հետ։ 

Քաղաքացիները վստահեցնում են, որ մնալու են այստեղ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը չի ընդունել իրենց։

Previous Post Next Post