Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառում է ԱԹՍ-ներ և հրետանի | տեսանյութ

Ադրբեջանը հայկական դիրքերի ուղղությամբ օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է ՊՆ-ն:

 

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` նշելով, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։


Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։
Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով։

Previous Post Next Post