Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների կառուցումը համարում
է յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքը, սակայն կարևոր է, որ այդ կապերն ու
շփումները ուղղված չլինեն երրորդ երկրների դեմ։ Նման հայտարարություն է այսօր արել
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահ
Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ
հանդիպումից հետո արված մի շարք հայտարարությունների մասին հարցին։
«Այդ
սկզբունքային դիրքորոշումից ենք ելնում նաև այլ երկրների հետ մեր շփումների
կառուցման հարցում: Նման մոտեցում ենք ակնկալում մեր գործընկերներից: Հունվարի
14-ին Ադրբեջանի նախագահի այցը Կիև մանրամասն քննարկվել է Ռուսաստանի նախագահների
հեռախոսազրույցի ընթացքում»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ հեռախոսազրույցը
կայացել է հունվարի 18-ին:
Հիշեցնենք,
որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կիևում
կայացած հանդիպմանը քննարկել են Ժողովրդավարության և տնտեսական զարգացման
կազմակերպության (ՎՈւԱՄ) երկրները միավորող տրանսպորտային միջանցք ստեղծելու
հեռանկարները։
Նշենք, որ ՎՈՒԱՄ-ի կազմում են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան: