Լիտվան Ուկրաինային մահաբեր զենք կտրամադրի

Լիտվան հաստատել է Ուկրաինային ռազմական աջակցության ծրագիրը, հաղորդում է LRT-ն: 

Ինչպես նշել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը, Ուկրաինային աջակցության ծրագիրը ներառում է ուսումնական առաքելությունում հրահանգիչների թվի ավելացում և որոշակի նյութական օգնություն` մահաբեր, ոչ մահաբեր զենքեր, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ ուկրաինացի զինվորականների բուժման և վերականգնողական ծրագրի երկարաձգում։

Մոտ ապագայում Լիտվան ծրագրում է նաև գիշերային տեսողության համակարգեր փոխանցել Ուկրաինային։

Previous Post Next Post