Քարտեզը,
որն օգտագործվել է Netflix սթրիմինգային հարթակի սերիալներից մեկում, լուրջ
իրարանցում է առաջացրել Թուրքիայում։ Բազմասերիանոց ֆիլմում, որը պատմում է
Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին, Հայաստանը ներկայացվել
է իր պատմական սահմաններով՝ ներառելով Թուրքիայի ներկայիս տարածքը, հայտնում
է ermenihaber.am-ը։
Այդ փաստին առաջինն
ուշադրություն է հրավիրել Թուրքական ծովային եւ գլոբալ ռազմավարությունների
կենտրոնը (Türk DEGS), որն այդ փաստը համարել է Թուրքիայի տարածքային
ամբողջականության եւ ինքնիշխանության թիրախավորում։
Թեմային անդրադարձել է նաեւ «Yeni Akit» թերթը, որը, վկայակոչելով բազմաթիվ դժգոհ թուրք քաղաքացիների կարծիքները, պահանջում է, որ Թուրքիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գերագույն խորհուրդը միջոցառումներ ձեռնարկի եւ ամենախիստ պատժամիջոցներ կիրառի Netflix-ի դեմ։