Հունիսի 1-ից
Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար Covid-ի հետ կապված մուտքի բոլոր
սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Ճանապարհորդները
չեն ստուգվի պատվաստումների վկայականների, բացասական ՊՇՌ թեստերի և
կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայականի համար։ Բացի այդ, հունիսի 15-ից
դիմակներ կրելու ռեժիմը կչեղարկվի կինոթատրոններում, թատրոններում և մասնավոր
միջոցառումներում։
Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իտալիա մուտքի «Կանաչ վկայականը», որի ժամկետը լրանում է մայիսի 31-ին, չի երկարաձգվի։ Այս առումով երկիր մուտքը լինելու է նախահամաճարակային կանոններով, ինչը նշանակում է, որ Շենգենյան վիզա է պահանջվելու։