ՌԴ Կուրսկի մարզի Տետկինո գյուղը
մայիսի 19-ին գնդակոծվել է Ուկրաինայի կողմից, մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝
վիրավորվել։ Գյուղի գնդակոծության ժամանակ խաղաղ բնակչության մահվան դեպքն առաջինն
էր Կուրսկի շրջանում հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր։ Կուրսկի մարզի
Գլուշկովսկի շրջանի Տետկինո գյուղը սահմանակից է Ուկրաինայի Սումիի շրջանին:
«Տուժած բնակելի շենքերը շուտով կվերանորոգվեն: Վնասվել են նաև սպիրտի և շաքարի գործարանի տարածքների շենքերը»,- գրել է Ստարովոյտը Telegram-ի իր ալիքում: