Վիրուսաբանը գնահատել է աշխարհում նոր թափով բռնկվող կապիկի ծաղիկ վարակի վտանգը

 

Հնարավոր է, որ  կապիկի ծաղիկով հիվանդ մարդկանց թիվը մեծանա, սակայն բռնկումը թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում քիչ հավանական է։ Այս կարծիքին է Գամալեյա կենտրոնի գլխավոր գիտաշխատող, վիրուսաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անատոլի Ալտշտեյնը,- նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։


Նա նաև նշել է, որ այս հիվանդությունը երբեք չի սպառնացել մարդկությանը։ «Կարծում եմ՝ վիրուսի բնույթը չի փոխվել։ Նման վիրուսները բավականին թույլ են փոխվում՝ ի տարբերություն կորոնավիրուսի։ Կարծում եմ, որ համաճարակ մեզ չի սպառնում ո՛չ գլոբալ, ո՛չ էլ Ռուսաստանում»,- ասել է Ալտշտեյնը։

Previous Post Next Post