Ողբերգական դեպք՝ Երևանում. մայրն ահազանգել է ոստիկանություն, որ դուստրը պատշգամբից իրեն ցած է նետել ու մահացել

 

Մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ ավագ քննիչ Սահակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Previous Post Next Post