Ավստրիայում հայտնաբերվել է կապկի
ծաղկով վարակվելու կասկածանքով առաջին դեպքը, հաղորդում է ORF հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը՝
վկայակոչելով առողջապահության տեղական մարմինները, վարակման կասկածանքով դեպքը
հայտնաբերվել է Վիեննայում, 35-ամյա տղամարդու մոտ, լույս կիրակի գիշերը նրան
տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը: