Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի` կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով

 

Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։


Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Previous Post Next Post