Թրամփի նախկին խորհրդականը պատմել է ընթրիքի ժամանակ Պուտինի «տարօրինակ հոտի» մասին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքից ստացած տպավորությունների մասին, գրում է nypost.com-ը։

Կիսվելով այդ երեկոյից իր հուշերով ու տպավորություններով՝ Հիլն առանձնահատուկ շեշտել է Պուտինի բարձրորակ կոստյումը, չափազանց թանկարժեք ժամացույցը, ինչպես նաև ահռելի տառերով քարտերը, որոնք Պուտինին հուշել են` ով ով է և ինչ նա պիտի ասի: Ըստ Հիլի` այս քարտերի օգտագործումը վկայում է այն մասին, որ Պուտինը տեսողության հետ խնդիրներ ունի, սակայն ակնոց չի կրում:

Հիլը նաև նշել է, որ Պուտինը ոչինչ չի կերել ու չի խմել ընթրիքի ժամանակ: Հետաքրքրական է, որ Թրամփի նախկին խորհրդականի մոտ տպավորվել է ռուս առաջնորդից եկող «տարօրինակ հոտը»:

«Այժմ սա իսկապես տարօրինակ է հնչում, բայց ես զգացի, որ նա նոր լվացված է: Նրանից օդեկոլոնի բույր չէր գալիս, բայց թվում էր, թե ինչ-որ հատուկ նախապատրաստական լոգանքից կամ ինչ-որ նման բանից էր դուրս եկել այդ պահին», - պատմել է նախկին պաշտոնյան։

Previous Post Next Post