Ուկրաինայում
ռուսական հատուկ ռազմական գործողության ընթացքում փոխվել է Ազովի ծովի
կարգավիճակը: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է նախագահին առընթեր Ղրիմի մշտական
ներկայացուցիչ, Ղրիմի կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։
«Հատուկ գործողությունը թույլ տվեց Դոնեցկի
Ժողովրդական Հանրապետությանը հասնել Մարիուպոլ և ազատագրել ուկրաինացի
ազգայնականների կողմից օկուպացված հանրապետության հարավային մասը՝ դրանով իսկ
ապահովելով ելքը դեպի Ազովի ծով: Այսպիսով, սա արդեն ծով է, որը մենք կիսում ենք
ԴԺՀ-ի հետ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ուկրաինացի ազգայնականներից Խերսոնի և
Զապորոժիեի շրջանների հարավային հատվածների ազատագրումից և դրանց կարգավիճակի
որոշումից հետո Կիևի իշխանություններն ակնհայտորեն կկորցնեն ելքը դեպի Ազովի ծով։